Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Խստորեն դատապարտում եմ բռնության որևէ դրսևորում»․ վարչապետ

876
Չորեքշաբթի, 05 հունիսի, 2019 թ., 10:50
«Խստորեն դատապարտում եմ բռնության որևէ դրսևորում»․ վարչապետ

«Խստորեն դատապարտում եմ բռնության որևէ դրսևորում, անկախ նրանից՝ դա իշխանության, կառավարության համակիրների կամ այդպիսին ներկայացող մարդկանց կողմից է արվում, թե՝ հակառակը»,- այսօր 2018թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում տեղի ունեցած միջադեպերին, բողոքի ակցիաներին և զանազան կոչերին։

Ելույթի ընթացքում վարչապետը նշեց, որ ՀՀ-ում չպետք է տեղ ունենա բռնության կամ ատելության որևէ քարոզ կամ կոչ․ «Կարծում եմ, որ այս առումով ՀՀ-ում կա հանրային կոնսենսուս և այդ հանրային կոնսենսուսը պետք է արտահայտվի նաև մեր պետական մարմինների աշխատանքում»,- ընդգծեց նա։

Փաշինյանը նաև նշեց, որ բռնություն քարոզող ուժերը և անձինք դուրս են մղվելու ՀՀ հանրային և քաղաքական կյանքից։