Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ինչո՞ւ են Մանվել Գրիգորյանին բժշկական կենտրոնից անվասայլակով տեղափոխել ՔԿՀ

1045
Երեքշաբթի, 04 հունիսի, 2019 թ., 12:00
Ինչո՞ւ են Մանվել Գրիգորյանին բժշկական կենտրոնից անվասայլակով տեղափոխել ՔԿՀ

Երեկ գեներալ Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ-ից անվասայլակով տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ։

Ըստ համացանցում տարածված լուրերի՝ պատճառը Մանվել Գրիգորյանի՝ ներկայիս իշխանության հասցեին հնչեցրած կոշտ քննադատությունն է եղել։

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում եղած ժամանակ մշտապես հայհոյանքներ է ուղղել իշխանությունների հասցեին, ինչի հետևանքով նրան «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխել են ոչ թե «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, այլ՝ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։

Համաձայն այլ լուրերի՝ հենց Մանվել Գրիգորյանն է հրաժարվել բուժում ստանալ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում։