Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Եթե գործատուն աշխատանքի ընդունելիս ինչ-որ պարամետրեր է որոշել, ցավոք, դրա վրա չենք կարող ազդել». Գ. Պապոյան

936
Երկուշաբթի, 03 հունիսի, 2019 թ., 14:00
«Եթե գործատուն աշխատանքի ընդունելիս ինչ-որ պարամետրեր է որոշել, ցավոք, դրա վրա չենք կարող ազդել». Գ. Պապոյան

Խորհրդարանը քննարկում է Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը: «30,35,40 տարեկանից սկսած մարդիկ ունենում են պրոբլեմ՝ աշխատանքի ընդունվելիս: Առաջացավ միտք՝ օրենսգրքում փոփոխությամբ հանդես գալ, որպեսզի արգելված խտրականությունների շարքին դասվի նաև տարիքային սահմանափակման արգելքը»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ աշխատանքի ընդունելիս տարիքը չպետք է դառնա խնդիր՝ աշխատելու ունակ ու ցանկություն ունեցող մարդկանց համար:

«Իմ քայլից» Գևորգ Պապոյանն արձագանքեց. «Առաջարկը գաղափարական առումով լավն է, բայց մի իրավիճակ ներկայացնեմ: Գործատու է, ով աշխատանքի է ցանկանում ընդունել վաճառող-խորհրդատուների, ինքն իր համար ունի ներքին պարամետրեր, ենթադրենք ինչև 30 տարեկան: Հիմա այս օրենքի ընդունվելուց հետո այդ կետը չի նշելու, ու լինելու են, օրինակ, 35, 37 տարեկան մարդիկ, որ դիմելու են, բայց ինքն իր ներքին որոշումով այդ մարդկանց չի կանչելու հարցազրույցի, կամ ասելու է՝ չեք անցել... Վտանգ չկա՞, որ էն մարդիկ, որ էդ պայմանին չեն բավարարում, դիմեն իրենց իրավունքների մասով ու ավելի վատ վիճակի մեջ հայտնվեն: Գոնե էն ժամանակ կիմանային, որ էդ պայմանին չեն բավարարում»:

Ուրիխանյանն ասաց՝ «նախագիծը հսկողության իմաստով իր հետևից պետք է կարգավորումներ բերի»:

«Կարծում եմ՝ եթե գործատուն աշխատանքի ընդունելիս ինչ-որ պարամետրեր է որոշել, ցավոք սրտի, դրա վրա չենք կարող ազդել»,- եզրափակեց Պապոյանը: