Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Կայանալու է Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու որոշման վերաբերյալ դատական նիստը

832
Երկուշաբթի, 03 հունիսի, 2019 թ., 12:55
Կայանալու է Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու որոշման վերաբերյալ դատական նիստը

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Վազգեն Ռշտունու նախագահությամբ կայանալու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպան Հովհաննես Խուդոյանի կողմից բերված բողոքի քննությունը: Այս մասին հայտնում է Քոչարյանի պաշտպանական խումբը:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը մայիսի 23-ին բողոքարկել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կայացրած երկու որոշումները: