«Մարտի 1-ի զոհերի ծնողները դեմ են, որ աջակցություն ցուցաբերվի ոստիկաններին». Արման Բաբաջանյան
Խորհրդարանը քննարկում է Լենա Նազարյանի ու Ալեն Սիմոնյանի հեղինակած 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին նախագիծը: Նախագծի վերաբերյալ ելույթ ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը. «Քննարկումից հետո տարբեր հարթանկերում տեսանք, որ ծնողները կտրականապես դեմ են, որ այս նախագծով աջակցություն ցուցաբերվի ոստիկաններին: Եթե ցանկանում ենք սա տեղավորել անցումային արդարադատության համատեքստում, կարծում եմ՝ գլխավոր պայմանը՝ համերաշխությունը, պետք է հաշվի առնել: Չենք կարող մի նախաձեռնություն ընդունել, որը Մարտի 1-ի զոհերի հարազատների համար անընդունելի է: Առաջարկում եմ այս մասը մենք հանձն առնենք դիտարկել, լրամշակել»: Հարակից զեկուցող, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանն արձագանքեց, որ Մարտի 1-ի դեպքերով քրեական հետապնդման ենթարկված ոստիկանները աջակցություն չեն ստանա: |
«Այժմ թրենդային է հակառուսականությունը, և Գյուրջինյան Դավիթն առաջարկում է փոխել Բրյուսովի համալսարանի անունը». Հեքիմյան
4818:36«Խոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն է փակել». Վ. Հարությունյան (տեսանյութ)
6217:48«Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը»․ Արթուր Խաչատրյան
6717:24«Պայքարը թևակոխում է նոր փուլ». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
7816:30«Հանրայինը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել՝ հակադարձելու մեղադրանքներին»․ Տեր Եսայի քահանա Արթենյան
7816:24«Ակցիան կշարունակվի հաջորդ հինգշաբթի»․ Չախալյան
8914:30