Լոս Անջելեսում 8 հայ է մեղադրվում մեքենայություններով 1,5 միլիոն դոլար հափշտակելու համար
Լոս Անջելեսում մայիսի 30-ի առավոտյան 8 հայ է ձերբակալվել. նրանք մեղադրվում են մեքենայությունների համար: Այս մասին ասված է ԱՄՆ Գաղտնի ծառայություն և Ազգային անվտանգության վարչության Ներգաղթի և մաքսային օրենքների պարտադրման բաժնի պաշտոնական հաղորդագրության մեջ: Հետաքննությամբ պարզվել է, որ ձերբակալվածները 331 հատ իրական հայկական անձնագիր են ձեռք բերել և, դրանցում եղած լուսանկարները փոխարինելով սեփական լուսանկարներով, անձնագրերն օգտագործել են դրանց իրական տերերի անունից բանկային հաշիվներ բացելու համար: Կեղծարարները խաբեությամբ բանկային հաշիվներից այլ հաշիվների գումարներ են փոխանցել և Լաս Վեգասի կազինոներում ու այլ վայրերում անմիջապես կանխիկացրել դրանք՝ արդյունքում Bank of America բանկից մոտ 1,5 մլն դոլարի գումար գողանալով: Ձերբակալվածներն են 48-ամյա Արա Մալխասյանը, 38-ամյա Սմբատ Խեչումյանը, 45-ամյա Սվետա Խեչումյանը, 30-ամյա Հարություն Պետրոսյանցը, 34-ամյա Արթուր Հարությունյանը, 38-ամյա Խաչատուր Չոբանյանը, 49-ամյա Ջիվան Հախնազարյանը և 37-ամյա Արման Գրիգորյանը: Մեղադրյանլերից ևս մեկը՝ 29-ամյա Արտակ Օհանյանը, համաձայնել է հանձնվել դաշնային իշխանություններին: Հանցախմբի անդամներին առաջադրված մեղարդանքներով մինչև 30 տարվա ազատազրկում է սպառնում: |
Փաշինյանը Գավառում հանդես է գալիս դասախոսությամբ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2612:30Բագրատ Սրբազանի ուղերձը՝ Կիրանցից․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3512:24«Մի օր մեր այս զինվորականներն էլ ազատ կարձակվեն»․ Արսեն Բաբայան
3812:18«Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել»․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ)
4812:00«Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար Պողոսյան
5611:48«Տավուշի երկրապահների դիրքն է․ հանձնեցին»․ Վարդան Ղուկասյան
5811:24