Թրամփը խոսել է «գարշելի» Մեգան Մարքլի մասին
![]() Բրիտանական The Sun պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Թրամփը խոսել է «գարշելի» Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի մասին: Արքայազն Հարիի կինը խիստ քննադատություններ է հնչեցրել ԱՄՆ ղեկավարի հասցեին՝ նրան մեղադրելով 2016թ. նախընտրական շրջանում «կնատյաց» և «սուր հակասական» հայտարարությունների համար: Մեգանը նաև նշել է, որ իր ձայնը տվել է Թրամփի հակառակորդի՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնի օգտին: Թրամփը խոսքերով, ինքը տեղյակ չի եղել Մեգան Մարքլի հայտարարություններից: «Չգիտեի, որ նա գարշելի է եղել»,- ասել է ԱՄՆ-ի ղեկավարը: Թրամփը նաև նշել է, որ իր կարծիքով, Սասեքսի դքսուհուն հաջողվել է հարմարվել իր նոր կարգավիճակին, նա նաև Մեգանին այդ հարցում հաջողություն է մաղթել: «Նա շատ լավ, ամերիկյան արքայադուստր կդառնա»,- հավելել է նա: Ավելի վաղ, հայտնի է դարձել, որ Մեգան Մարքլը չի մասնակցելու Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի և Դոնալդ Թրամփի հանդիպմանը, քանի որ պետք է զբաղվի նորածին երեխայի՝ Արչի Հարիսոնի խնամքով: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
