Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Մակրոնն Ալիևին հիշեցրել է, որ Փարիզը կողմ է հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը

923
Հինգշաբթի, 30 մայիսի, 2019 թ., 11:35
Մակրոնն Ալիևին հիշեցրել է, որ Փարիզը կողմ է հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 28-ին Իլհամ Ալիևին հղած իր ուղերձում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը. այս մասին հաղորդում է minval-ը:

Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ Փարիզը նախկինի պես կողմ է հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Թույլ տվեք ևս մեկ անգամ ընդգծել Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, վճռական, լիարժեք և անկողմնակալ պարտավորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և երկարաժամկետ կարգավորման շուրջ բանակցելու վերաբերյալ»,- ասել է Մակրոնը: