Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Միջին մասնագիտական ուսհաստատություններում սովորողները կարող են տարկետում ստանալ». Գաբրիել Բալայան

763
Հինգշաբթի, 30 մայիսի, 2019 թ., 11:10
«Միջին մասնագիտական ուսհաստատություններում սովորողները կարող են տարկետում ստանալ». Գաբրիել Բալայան

«Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի փոփոխությունների ժամանակ Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը ներկայացրեց առաջարկվող փոփոխությունները: Ի թիվս այլ փոփոխությունների՝ առաջարկվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողներին, որոնք զինապարտ են, տրամադրել տարկետում մինչև ուսումնառության ավարտը: «Չեք տեսնո՞ւմ ռիսկեր, որ հետաձգման համար, (որովհետև քոլեջներ ընդունվելը պրոբլեմ չի), դիմեն քոլեջներ»,- հարցրեց ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը:

«Շատ խիստ հսկողություն է սահմանվելու, համակարգվելու է ամեն ինչ, ներգրավվելու են նաև ՊՆ ստորաբաժանումները, որոնք ունեն իրավապահ գործառույթ: Սա միտված է կառավարության այն հանձնառությանը, որի համաձայն՝ մենք ուզում ենք բարձրացնել զինծառայողների կրթական ցենզը»,- արձագանքեց փոխնախարարը:

Մելքումյանը կրկնեց, որ լուրջ ռիսկեր է տեսնում: