Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Կատարվում է նեղ անձնական շահերին սպասարկող նախագծի իրականացում». «Գուդվին-ԲԵՏ»-ի տնօրեն

284
Չորեքշաբթի, 29 մայիսի, 2019 թ., 12:10
«Կատարվում է նեղ անձնական շահերին սպասարկող նախագծի իրականացում». «Գուդվին-ԲԵՏ»-ի տնօրեն

«Կատարվում է նեղ անձնական շահերին սպասարկող նախագծի իրականացում: Թող փակեն բոլորը և հայտարարեն, որ էս ժողովուրդը չի խաղալու և մենք գնում են մեր տները: Բայց մարդկանց փաստացի գործազուրկ են դարձնում: Առանց բացատրելու անտերուդուս թողնում են, որ ի՞նչ անեն: Էդպե՞ս են հարցը լուծում: Նախագծի հեղինակի հետ որևէ քննարկում չի եղել, էս մարդիկ եկել են էստեղ աշխատանք են ուզում, սխա՞լ են անում: Թող նախ նրանց աշխատանքի հարցը լուծեին, թող խոստանային, որ կստեղծվեն նոր աշխատեղեր՝ նոր ֆորմատով...Մարդիկ իրենց բարոյական ձայնն են բարձրացնում, չեն եկել մուրացկանություն անում»,- բողոքում էին ցուցարարները՝ նշելով, որ այս նախագծով մեկ ընկերության շահն է սպասարկվում:

«Ո՞նց կարող է վիճակախաղ կանխվել, եթե 83 տոկոսը օնլայն գործելու է, ինչ անում է՝ այս 16 տոոկո՞սն է անում»: «Մենք ուղղակի պահանջում ենք օբյեկտիվ մոտեցում հարցին, որ չկորցնենք մեր աշխատանքը, նաև հնարավորություն տալ ոլորտը կարգավորելու և գտնելու այն ոսկե միջինը, որը չի վնասի աշխատող մարդկանց»,- ասում էր «Գուդվին-ԲԵՏ»-ի տնօրեն Սարգիս Միքայելյանը: