Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Միացումն անխուսափելի է». Կարեն Հովհաննիսյան

696
Չորեքշաբթի, 29 մայիսի, 2019 թ., 10:50
«Միացումն անխուսափելի է». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրերին շատ է խոսվում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միացման մասին: Այս թեմայի մասին, եթե չխոսենք էլ ամեն ինչ պարզից էլ պարզ է, այդ միացումն անխուսափելի է, քանի որ այն բնական է, քանի որ այստեղ արհեստակն ոչինչ չկա, քանի որ միացման համար բոլորովին հարկավոր չէ հրապարակ լցնել և հանրային պահանջ ներկայացնել: Այդ միացումը ոչ թե պահանջատիրության հիմքի վրա պետք է լինի, այլ բացառապես բնականոն գործընթացով: Արցախը Հայաստան է և վերջ, սակայն կա Արցախի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետություն օտարների համար: Մի կողմ դրեք քաղաքական ղեկավարներին, մի կողմ դրեք անձնական հակակրանքն ու համակրանքը և տեսեք, որ Արցախը Հայաստան է և վերջ»: