Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

13-ամյա տղան 2 անգամ ջարդել է Apple-ի սերվերները՝ աշխատանքի հրավերի ակնկալիքով

2466
Երեքշաբթի, 28 մայիսի, 2019 թ., 23:25
13-ամյա տղան 2 անգամ ջարդել է Apple-ի սերվերները՝ աշխատանքի հրավերի ակնկալիքով

Ադելաիդայում ապրող դպրոցականը երկու անգամ ջարդել է Apple-ի սերվերները ու ներբեռնել ներքին փաստաթղթեր՝ հույս ունենալով ստանալ աշխատանք այդ ընկերությունում: 13-ամյա տղան առաջին հարձակումը գործել է 2015-ի դեկտեմբերին, երկրորդը՝ 2017-ի սկզբին:

Ընդ որում, նա համախոհ է ունեցել՝ հասակակից տղա Մելբուռնից: Նրանք միասին կարողացել են խաբել հզորագույն ընկերություններից մեկի պաշտպանիչ համակարգը՝ ձևանալով ընկերության աշխատակից: Դատարանում նշել են, որ հարձակումների ժամանակ դեռահաս ցանցահենը «դրսևորել է պատրաստվածության բարձր մակարդակ» տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Նրա փաստաբան Մարէ Թվիգսն ասել է, որ տղան հույս է ունեցել, որ երբ ամեն ինչ բացահայտվի, իր արարքով կհիանան ու իրեն աշխատանք կառաջարկեն Apple-ում:

Դատարանը դեռահասին ազատ է արձակել 500 դոլար գրավի դիմաց՝ հաշվի առնելով այն փաստը, որ հարձակման հետևանքով ընկերությունը կորուստներ չի կրել: