Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Կոսովոյի վարչապետը հայտարարություն է տարածել

755
Երեքշաբթի, 28 մայիսի, 2019 թ., 13:55
Կոսովոյի վարչապետը հայտարարություն է տարածել

Կոսովոյի վարչապետ Ռամուշ Հարադինայը Twitter-ի իր էջում գրել է, որ երեքշաբթի առավոտյան Կոսովոյի ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացրել: Նա պարզաբանել է, որ դրանք ուղղված են եղել մաքսանենգության և կազմակերպված հանցագործության դեմ պայքարին. այս մասին հաղորդում է Associated Press-ը:

«Ես հաստատում եմ, որ այդ գործողությունն ուղղված է եղել կազմակերպված հանցագործության դեմ, այն նաև թիրախավորել է ոստիկանության և մաքսատների աշխատողներին»,- գրել է Հարադինայը:

Ավելի վաղ, Սերբիայի կառավարության ներկայացուցիչ Մարկո Ջուրիչը հայտարարել էր, որ Կոսովոյի ոստիկանության գործողություններն ուղղված են Կոսովոյի սերբերին վախեցնելուն և նրանց դուրս բերելուն, և որ դրանք «ոչ միայն կայունության սպառնալիք են, այլև՝ խաղաղության»: Եթե դրանք չդադարեցվեն, կասկած չկա՝ ինչպես կարձագանքի Սերբիան նույն օրը»,- ասել է Ջուրիչը:

Հիշեցնենք, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրամայել է մարտական պատրաստվածության բերել ԶՈւ-ը: