Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ասպետի կյանքով ապրած Արամ Մանուկյանի կերտած հայրենիքում տեղ չունի կոռումպացված ու ծախու պաշտոնյան». Ն. Փաշինյան

735
Երեքշաբթի, 28 մայիսի, 2019 թ., 10:40
«Ասպետի կյանքով ապրած Արամ Մանուկյանի կերտած հայրենիքում տեղ չունի կոռումպացված ու ծախու պաշտոնյան». Ն. Փաշինյան

«Հայ ժողովուրդը կենսունակ ժողովուրդ է, ապրելու ժողովուրդ է, ու նրա պատմությանը վերջակետ դնելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման: Աա է ամենակարևոր պատճառը, որ ամեն տարի այս օրը հավաքվում ենք այստեղ, գալիս ենք ասելու, որ գիտակցում ենք պատմական պատասխանատվությունը մեր հերոսների առաջ, նաև բարձրաձայնելու, որ հերոսների արյունն իզուր չի հեղվել»,- Սարդարապատում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով մասնակցում է Առաջին Հանրապետության հիմնադրման տոնական միջոցառմանը:

«Հանգչեք խաղաղությամբ՝ Սարդարապատի, Բաշ Աարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտը կերտած նահատակներ, հրամանատարներ, պետական այրեր: Ձեր սխրանքներով են ոգեկոչվել արցախյան ազատամարտի ու ապրիլյան պատերազմի հերոսները: Ձեր սխրանքներով են ոգևորված դասախոսներն ու ուսուցիչները, մարզիկներն ու գիտնականները, ՀՀ ազատ ու հպարտ քաղաքացին: Ասպետի կյանքով ապրած Արամ Մանուկյանի կերտած հայրենիքում տեղ չունի կոռումպացված ու ծախու պաշտոնյան: Յուրաքանչյուր այդպիսի պաշտոնյա դավաճանում է Սարդարապատի հերոսներին»,- շարունակեց Փաշինյանը: