Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

29 տարի առաջ` այս օրը

1037
Երկուշաբթի, 27 մայիսի, 2019 թ., 09:30
29 տարի առաջ` այս օրը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է 1990թ․ մայիսի 27-ին Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում տեղի ունեցած արյունալի բախումներին ու գրել. «29 տարի առաջ՝ այս օրը, Երևանի փողոցներում խորհրդային զինվորների ձեռքով սպանվեցին տասնյակ խաղաղ բնակիչներ և ազատամարտիկներ

1990թ․ մայիսի 27-ին Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում առավոտյան ժամը 8:30-ի հայկական ինքնապաշտպանական ուժերի և խորհրդային բանակի միջև սկսվեցին մարտեր, որի ժամանակ խորհրդային զինուժի արձակած գնդակներից զոհվեց 6 քաղաքացի՝ Արսեն Հարությունյանը, Գարեգին Կարապետյանը, Սամսոն Հարությունյանը, Վազգեն Վարդանյանը, Խաչիկ Մալխասյանը և Էդիկ Պետրոսյանը։

Երկաթուղային կայարանից հետո խորհրդային բանակն իր գործողությունները շարունակեց Նուբարաշեն խճուղում: Այստեղ սպանվեցին ավելի քան երկու տասնյակ ազատամարտիկ և խաղաղ բնակիչներ»։