Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Մերկելն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

909
Ուրբաթ, 24 մայիսի, 2019 թ., 16:25
Մերկելն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Մինսկի համաձայնագիրն ու «նորմանդական ձևաչափը»: Ուրբաթ այդ մասին հաղորդել է Գերմանիայի նախարարների խորհրդի ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

«Զրույցի թեման եղել է Գերմանիայի և Ուկրաինայի միջև երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև Ուկրաինայում ներքաղաքական իրավիճակը, այդ թվում՝ հանրապետության արևելյան շրջանում ստեղծված իրավիճակը»,- ասել է Զայբերտը:

«Երկու կողմերն էլ ընդգծել են Մինսկի համաձայնագրի իրագործման անհրաժեշտությունը, ինչպես նաև իրենց հետաքրքրությունն են հայտնել նորմանդական ձևաչափով համագործակցության շուրջ: Նրանք համաձայնել են այս և այլ հարցերով պահպանել աշխատանքային շփումը»,- ասված է հաղորդագրության մեջ: