ՄԻԵԴ-ը հրապարակել է «Միրզոյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը
Մայիսի 23-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) գրավոր ծանուցում է ներկայացրել դատարանի կայացրած 59 վճիռների և որոշումների վերաբերյալ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքը: Հրապարակված 59 որոշումների շարքում նաև եղել է «Միրզոյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: Այդ գործով հայցվորը ՀՀ քաղաքացի, Մարմարաշենի բնակիչ, 1954թ. ծնված Ռոբերտ Միրզոյանն է: Հայցվորի տղային՝ Գեղամ Սերգոյանին, 2007թ. Արցախում պարտադիր զինվորական ծառայությունն անցնելու ընթացքում սպաներից մեկը կրակել է, որի հետևանքով նա մահացել է: Սպան ընդունել է իր հանցանքն ու դատապարտվել 15 տարվա ազատազրկման: Առաջին ատյանի դատարանը մերժել էր բարոյական վնասի փոխհատուցման՝ Միրզոյանի ներկայացրած պահանջը: Հայցվորի կողմից Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններին ներկայացված հայցերը նույնպես մերժվել էին: Միրզոյանը դիմել էր ՄԻԵԴ-ին: ՄԻԵԴ-ը որոշել է բավարարել «Միրզոյանն ընդդեմ Հայաստանի» գործով ներկայացված պահանջը: Հայաստանը պետք է Միրզոյանին ոչ նյութական վնասի համար 15000 եվրո փոխհատուցի: |
«Եթե դու քեզ համարում ես Հայ Առաքելական եկեղեցու թշնամին, ապա ադրբեջանցիների կողմում ես». Մհեր Հակոբյան (լուսանկար)
6303:06««Արևմտյան Ադրբեջան»-ի ղեկավարը նշել է, թե «ավելի քան 300 հազար ադրբեջանցնիներ պետք է վերադառնան «իրենց պապենական հողեր»». թյուրքագետ
6602:06««Գուգլ»-ի քարտեզում Արցախի Շոշ գյուղի բնակարաներից մեկը ներկայացվում է՝ որպես մզկիթ». Արցախ
7700:48«Ես հավատում եմ Բագրատ սրբազանին ու լինելու եմ նրա կողքին». Միքայել Համբարձումյան
7600:30Սոցցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
8000:24«Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության մենք չենք գործում». Բագրատ Սրբազան
8100:06