Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Youtube-ի և Facebook-ի օգտատերերը բողոքել են ծառայությունների աշխատանքից

895
Ուրբաթ, 24 մայիսի, 2019 թ., 02:10
Youtube-ի և Facebook-ի օգտատերերը բողոքել են ծառայությունների աշխատանքից

Youtube-ի և Facebook-ի օգտատերերը բողոքել են ծառայությունների աշխատանքի ընթացքում առաջացած ձախողումներից: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Downdetector կայքին:

ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Ռուսաստանի յութուբյան օգտատերերը բողոքել են ծառայությունների աշխատանքից: 78%-ը տեսանյութերը դիտելու հետ է խնդիր ունեցել, 10%-ը՝ ձայնի, 10% էլ՝ հենց կայքի: ԱՄՆ-ի, Ինդոնեզիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի ֆեսբուքյան օգտատերերն էլ բողոքել են սոցիալական կայքի ծառայությունների աշխատանքից: Նրանց մոտ խնդիրներ են առաջացել ֆեսբուքյան լրահոսի ու կայքից դուրս գալու հետ կապված: