Իրենց հորն սպանած Խաչատուրյան քույրերը հրաժարվել են նրա ժառանգությունից
![]() Իրենց բռնարար հորը դանակի բազմաթիվ հարվածներով սպանած Խաչատուրյան քույրերը հրաժարվել են իրենց հոր ժառանգությունից և հայտարարել, որ չեն ուզում ոչ մի ընդհանուր բան ունենալ ոչ նրա, ոչ էլ նրա հարազատների հետ: Այս մասին հայտարարել է նրանց փաստաբանը: «Դուստրերը չեն հավակնում ոʹչ բնակարանին, ոʹչ ինչ-որ ֆինանսական եկամուտի, ոչնչի: Նրանք նաև չեն ուզում ոչ մի ընդհանուր բան ունենալ իրենց հոր հարազատների հետ»,- ասել է փաստաբանը: Նա նաև նշել է, որ իրենք ցանկանում են վերափոխել գործը՝ քույրերին մեղադրյալի կարգավիճակից տեղափոխելով զոհի կարգավիճակ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի Բասմանի դատարանն ազատ է արձակել հայրասպանության համար մեղադրվող Խաչատուրյան 3 քույրերին: Հիշեցնենք, որ Խաչատուրյան քույրերին կալանավորել են 2018-ի օգոստոսի սկզբին: Նրանք խոստովանական ցուցմունք են տվել, որ դանակի բազմաթիվ հարվածներով սպանել են իրենց հորն, ով բազմիցս նրանց ենթարկել է ֆիզիկական ու սեռական բռնության: |
«Լոռեցյանի կալանավորումից հետո այս փաստարկը չի աշխատում». Սուրեն Սուրենյանց
2605:30«Եթե այս 700.000 դոլարը գրագետ ծախսվի, կարող է շահավետ ներդրում համարվել Երևանի համար». Հովսեփ Խուրշուդյան
3604:35«Անցյալ տարի մենք արել ենք քաղաքական, բայց ռոմանտիկ ընտրություն». Հրանուշ Խառատյան
4403:25«5000 դրամանոց ակտը բողոքարկելու համար պետք է վճարեն գրեթե նույնքան գումար». Սուրեն Պարսյան
5500:05«Մի գործի շրջանակում՝ 7 ինքնաբացարկ. սա աննախադեպ երևույթ է». Քոչարյանի պաշտպան (տեսանյութ)
69Երեկ, 23:5071%-ը դեմ է բյուջեի հաշվին Սահմանադրական դատարանի դատավորներին վճարովի թոշակի ուղարկելուն
71Երեկ, 23:30