Պուտինի սիրուհին երկվորյակ է ունեցել. Daily Mail-ի անդրադարձը
Գեղարվեստական մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Ալինա Կաբաևան, ով համարվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի սիրուհին, կեսարյան հատմամբ երկվորյակ է ունեցել: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը՝ հղում կատարելով ռուսական աղբյուրներին: Հաջողվել է որոշ մանրամասներ պարզել 36-ամյա նախկին մարմնամարզուհու երեխաների մասին: Աղբյուրում նշված է, որ Կաբաևան ծննդաբերել է Մոսկվայում գտնվող կլինիկայում: Նշվում է, որ Կաբաևայի համար բժշկական հաստատության ամբողջ 4-րդ հարկը «տարհանվել է»: Աղբյուրներից մեկը հայտնում է, որ նախքան Կաբաևայի ժամանելը, դեպքի վայր են ժամանել անվտանգության դաշնային ծառայության «անհամար» աշխատակիցները և հսկել ծննդատան «ամեն անկյունից եկող քամիները»: «Բուժաշխատողների կեսին դուրս են բերել ծննդատնից»,- նշել է աղբյուրը: Պուտինի ենթադրյալ սիրուհու ծննդաբերությունն ընդունելու համար Իտալիայից հայտնի բժշկի են հրավիրել: Լրագրողներն ընդգծում են, որ նախորդ տարվա հոկտեմբերից՝ «Գեղարվեստական մարմնամարզությունը նախադպրոցական տարիքի երեխաների համար» թեկնածուական դիսերտացիան պաշտպանելուց հետո, Կաբաևան չի հայտնվել հասարակական վայրերում: |
«Այժմ թրենդային է հակառուսականությունը, և Գյուրջինյան Դավիթն առաջարկում է փոխել Բրյուսովի համալսարանի անունը». Հեքիմյան
4818:36«Խոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն է փակել». Վ. Հարությունյան (տեսանյութ)
6217:48«Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը»․ Արթուր Խաչատրյան
6717:24«Պայքարը թևակոխում է նոր փուլ». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
7816:30«Հանրայինը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել՝ հակադարձելու մեղադրանքներին»․ Տեր Եսայի քահանա Արթենյան
7816:24«Ակցիան կշարունակվի հաջորդ հինգշաբթի»․ Չախալյան
8914:30