Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Հայտնի է Գերագույն ռադայի ընտրությունների անցկացման օրը

817
Երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ., 16:10
Հայտնի է Գերագույն ռադայի ընտրությունների անցկացման օրը

Ուկրաինայի Գերագույն Ռադայի արտահերթ ընտրությունները կկայանան հուլիսի 21-ին: Այս մասին հայտարարել է Ռադիկալ կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն՝ խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների և նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև տեղի ունեցած հանդիպումից հետո։ Այս մասին հաղորդում է «Страна»-ն։

«Հրամանագիրը վաղը կլինի: Ընտրությունները՝ հուլիսի 21-ին»,- ասել է Լյաշկոն՝ ավելացնելով, որ Զելենսկին Ռադայի նախագահ Անդրեյ Պարուբիյին կառաջարկի խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրել՝ Ընտրական նոր օրենսգիրքը քննարկելու համար:

Իր հերթին, Ռադայի փոխնախագահ Իրինա Գերարաշվոն պարզաբանել է, որ ընտրությունները տեղի կունենան հուլիսի 21-ին կամ 28-ին: Նախագահը ընտրությունների համար կընտրի կիրակի օրերից մեկը: