ԵՄ ընտրություններից առաջ Facebook-ն արգելափակել է իտալացի կեղծ օգտատերերի հաշիվները
![]() Կիրակի Facebook-ը հայտարարել է մի շարք իտալացի օգտատերերի էջերի արգելափակման մասին, որոնք կեղծ են եղել կամ էլ Եվրոպական խորհրդարանի ընտրությունների վերաբերյալ ապատեղեկատվություն են տարածել: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Եվրոմիությունը նախազգուշացրել է մայիսի 23-26-ը կայանալիք ընտրությունների քարոզարշավում արտաքին միջամտության սպառնալիքի մասին: Ապրիլին Եվրոպական հանձնաժողովը Google-ին, Facebook-ին և Twitter-ին կոչ էր արել նախքան քվեարկությունը հնարավորինս արգելափակել կեղծ տեղեկատվության տարածումը: «Մենք հեռացրել ենք մի շարք կեղծ և կրկնակի հաշիվներ, որոնք չեն համապատասխանում մեր քաղաքականությունը, ինչպես նաև արգելափակել ենք մի քանի էջ՝ անունը փոփոխելու կանոնները խախտելու պատճառով»,- ասել է Facebook-ի խոսնակը: «Մենք նաև կասեցրել ենք ապատեղեկատվություն տարածող որոշ էջեր»,- ասել է նա՝ ավելացնելով, որ հետաքննությունը կատարվել է առցանց հարթակում Avaaz խմբի կողմից: Կիրակի Avaaz-ը հայտարարել է Facebook-ի կողմից 23 իտալական հաշվիվների կասեցման մասին, որոնք, ընդհանուր առմամբ, ավելի քան 2.46 մլն հետևորդներ ունեն: Կասեցված հաշիվները միգրացիայի, պատվաստանյութերի, ինչպես նաև հակասեմիտիզմի վերաբերյալ տարածել են կեղծ և անջատողական բովանդակությամբ տեղեկատվություն: Avaaz-ը նաև նշել է, որ Facebook-ում կասեցաված հաշիվների կեսից ավելին աջակցել են Հռոմի կառավարական կոալիցիայի «5 աստղ» և «Լիգա» կուսակցությունները: «Մենք պարտավոր ենք պաշտպանել ընտրությունների անկողմնակալությունն ինչպես Եվրոպական միությունում, այնպես էլ ամբողջ աշխարհում»,- ասել է Facebook-ի ներկայացուցիչը: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
