Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Նոր մանրամասներ՝ Տավուշում վիրավորում ստացած զինծառայողի մասին

795
Չորեքշաբթի, 01 մայիսի, 2019 թ., 13:18
Նոր մանրամասներ՝ Տավուշում վիրավորում ստացած զինծառայողի մասին

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանի վիրահատությունն անցել է բարեհաջող։ Նրա վիճակը կայուն է, դրական դինամիկայով»։

Հիշեցնենք՝ երեկ Ա․ Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ Տավուշում հակառակորդի կրակից գլխի շրջանում պայմանագրային զինծառայող է վիրավորվել, որի վիճակը գնահատվել էր ծանր կայուն։