Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Թեժ մրցակցություն՝ տախտակի շուկայում. Եվրոպայի Սերգեյը կմեղադրվի՞ ապօրինի հարստացման մեջ. «Ժամանակ»

234
Չորեքշաբթի, 01 մայիսի, 2019 թ., 09:15
Թեժ մրցակցություն՝ տախտակի շուկայում. Եվրոպայի Սերգեյը կմեղադրվի՞ ապօրինի հարստացման մեջ. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Շինափայտի, այսպես կոչված՝ տախտակի շուկայում թեժ մրցակցություն է ծավալվում:

Վերջին 20 տարում շինափայտի ներմուծման և վաճառքի մենաշնորհը պատկանում էր Սերգեյ Մանուկյանին՝ Եվրոպայի Սերգեյ: Նա էր սահմանում շինափայտի ինչպես մանրածախ, այնպես էլ մեծածախ գները, որոնք իրականից անհամեմատ թանկ էին:

Շուկայի ազատականացման արդյունքում շինափայտի գինը նվազել է առնվազն 25 տոկոսով և շարունակում է իջնել: Արդյոք Մանուկյանը կմեղադրվի ապօրինի հարստացման մեջ, թե ոչ՝ դեռ հայտնի չէ»:

Մանրամասները՝ թերթի համարում: