Վերջին 200 տարում առաջին անգամ Ճապոնիայի կայսրը հրաժարվել է գահից
![]() Ճապոնիայի կայսր Ակիհիտոն ապրիլի 30-ին հրաժարվել է իր գահից: Վերջին 200 տարում սա երկրի պատմության մեջ առաջին դեպքն է, որ կայսրը լքում է գահը, գրում է BBC-ին: Նախորդ դեպքը եղել է 1817 թվականին: Դեռևս 2016 թվականին Ակիհիտոն հայտարարել էր, որ մտադիր է գահը ժառանգել իր ավագ որդի Նարուհիտոյին և գնալ թոշակի: Պատճառը առաջացած տարիքն է ու առողջական խնդիրները: Նա տառապում է շագանակագեղձի քաղցկեղով ու սրտի հետ կապված խնդիրներով: Ճապոնիայի խորհրդարանը հատուկ օրենքով թույլատրել է կայսերը գնալ վաստակած հանգստի: Ճապոնիայի կայսրը քաղաքական իշխանության չի տիրապետում, սակայն, համաձան սահմանադրության, հանդիսանում է կարևոր խորհրդանիշ պետության և ժողովրդի միասնության համար: Ակիհիտոն Ճապոնիայի 125-րդ կայսրն է և աշխարհում գործող ամենահին արքայատոհմի ներկայացուցիչը: Նա ծնվել է 1933 թվականին, Ճապոնիայի կայսրն էր 1989 թվականից: |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00



