«Ռուսաստանի բարեկամը Հայաստանում ո՛չ վարչապետն է, ո՛չ առանձին քաղաքական գործիչները». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Независимая газета»-ին տված հարցազրույցում խոսել է ռուս-հայկական հարաբերությունների մասին: «Ռուսական վերլուծական շրջանակներում ոչ միշտ են լավ հասկանում Հայաստանի իրականությունը: Ես մեկ անգամ չեմ ասել, որ Ռուսաստանում իրենց բարեկամներ էին համարում այնպիսի քաղաքական գործիչներին, ինչպիսիք, այսպես ասած, բացարձակապես մասսայական չեն ժողովրդի շրջանում, որոնք դժգոհություն էին առաջացնում: Ես ուզում եմ ասել հետևյալը. Ռուսաստանի բարեկամը Հայաստանում ո՛չ վարչապետն է, ո՛չ առանձին քաղաքական գործիչները, Ռուսաստանի բարեկամը հայ ժողովուրդն է: Սա պետք է հաշվի առնել և ոչ թե նախապատվություն տալ առանձին դեմքերի»,- ասել է նա: Դիտարկմանը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղի ունեցողը Ռուսաստանում որոշ շրջանակների մոտ դժգոհությունների ալիք է բարձրացրել, Հայաստանի վարչապետը նշել է. «Հայաստանում օրենքի առաջ բոլորը հավասար են: Դա է վերջին տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների ողջ էությունը: Այժմ կալանքի տակ է նաև փոխնախարար, որին ես անձամբ եմ նշանակել: Իմ բարեկամի նկատմամբ քրեական գործ է հարուցված: Իսկ Մարտի 1-ի միջադեպը պետք է հետաքննվի և մեղավորները պետք է պատժվեն: Հայաստանում չի կարող գոյություն ունենալ իշխանություն, որը կրակում է սեփական ժողովրդի վրա: Եվ սա ոչ միայն անցյալի հարց է, այլև՝ ապագայի»: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24