«КВН-ից դեռ ոչ ոք չէր դարձել նախագահ». Մասլյակով
КВН-ի միջազգային միության նախագահ Ալեքսանդր Մասլյակովը RT-ին տված հարցազրույցում կիսվել է Զելենսկիի մասին հիշողություններով, ինչպես նաև արտահայտել է իր կարծիքն Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ: Հաղորդավարի խոսքով՝ Զելենսկին աչքի էր ընկնում իր տաղանդով ու կազմակերպվածությամբ: Միևնույն ժամանակ, Մասլյակովը նշում է, որ դա եղել է անցյալում, իսկ ներկայի համար ինքը ոչինչ ասել չի կարող: Հարցին, թե հպարտանո՞ւմ է արդյոք КВН-ի այնպիսի շրջանավարտներով, ինչպիսին Զելենսկին է, հաղորդավարը պատասխանել է. «Շատ արժանավոր մարդիկ են եղել, ովքեր երիտասարդ տարիքում մասնակցել են խաղին: Նրանցից մի քանիսն, իհարկե, մեծագույն հաջողությունների են հասել, հայտնի դարձել ու պիտանի եղել հասարակությանը: Որքանով տեղյակ եմ, КВН-ից դեռ ոչ ոք նախագահ չէր դարձել: Այդ պատճառով էլ ոչ թե հպարտ եմ, այլ հետաքրքրված»: |
««Իձի վ ժոպու»-ով եք խոսում, ապա մտահոգվում ատելության խոսքից»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
2312:30Կոնգրեսականները կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել արցախցիներին և օգնել ՀՀ-ին՝ պաշտպանվելու Ադրբեջանի ագրեսիայից
6011:54Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5011:00«Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)
4910:54ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5710:00«Բայդենի թուլությունն աշխարհը մոտեցրել է միջուկային պատերազմի շեմին»․ Թրամփ
14809:36