Երևան`   +19 °C
Այսօր`   Շաբաթ, 25 մայիսի, 2019 թ.

«Թուրքիան անցել է լայնածավալ ձերբակալությունների»․ Կարեն Հովհաննիսյան

103
Երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ., 15:35
«Թուրքիան անցել է լայնածավալ ձերբակալությունների»․ Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիան անցել է կրկին լայնածավալ ձերբակալությունների: Երկրի ողջ տարածքում ձերբակալություններ են, մարդկանց մեղադրում են Ֆեթուհալլական լինելու մեջ կամ նրանց հետ կապ ունենալու մեջ: Ապրիլի 22-ին ձերբակալվել է 50 մարդ, որից 35-ը զինվորականներ են: Ոստիակնությունը երկրի 24 նահանգում, միաժամանակ, իրականացրել է գործողություններ, որի արդյունքում բերման են ենթարկվել հարյուրավոր մարդիկ: Այս ձերբակալություններն իրականում կապ չունեն ֆեթուհալլիստական շարժման հետ, ես այն ավելի շատ համարում եմ իշխող ԱԶԿ-ի վերջին ճիգերը՝ հնարավոր իշխանությունը կորցնելուց առաջ: Երբ նայում եմ այն քաղաքացիական անձանց ցուցակները և կենսագրությունները, տեսնում եմ, որ դրանք կապ ունեն գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության հետ: Փորձ է արվում թուլացնել այս կուսակցությունը: Հիշեցնեմ, որ մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններին ընդդիմադիր կուսակցությունը դե ֆակտո հաղթանակ տարավ մի շարք կարևոր քաղաքներում: Հիշեցնեմ նաև, որ 2016-ի հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակա զոհվեց 251 մարդ, իսկ ավելի քան 2200 մարդ վիրավորվեցին»: