«Ո՛չ մի պարագայում ուշադրություն չդարձնեք այդ նամազ անողներին»․ Արթուր Եղիազարյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջին ամիսներին, հատկապես այն պարագայում, որ այս տարի անհամեմատ քիչ են, մասնավորապես, Իրանից եկող զբոսաշրջիկները, Երևանում քանիցս արձանագրվել են դեպքեր, որ որոշ մահմեդականներ, փողոցում, հրապարակային մի վայրում փոքրիկ գորգ փռելով՝ նամազ են անում։ Երեկվա Շրի Լանկայի քրիստոնյաների դեմ ահաբեկչությունների մասին կարդալով, հիշեցի, որ երկու անգամ նկատել եմ նամազ, մեկը՝ Գլխավոր պողոտայի այգում, մյուսը՝ Հանրապետության հրապարակում՝ ճիշտ Լենինի արձանի տեղում աճող խոտերի մեջ։ Ինչո՞ւ եմ սա հիմա ասում։ Նոր հիշեցի, որ երկու անգամ էլ նկատել եմ, որ որոշակի տարածությունից նամազ անողներին տեսախցիկով նկարահանում էին իրենց նման մարդաբանական տեսք ունեցող այլ անձինք։ Այն ժամանակ դա անտեսել էի, բայց հիմա մտածում եմ, որ դիտավորյալ նկարում էին, որ եթե որևէ պրովոկացիա լիներ նամազ անողների հետ՝ տեսագրեին և տարածեին որպես անհանդուրժողականության դրսևորում (ոնց որ «մոդա» է հիմա ասել՝ բա Սերժի վախտ ինչո՞ւ նամազ չէին անում ու չէին նկարում): Ասածս ի՞նչ է, սիրելի հայրենակիցներ, ո՛չ մի պարագայում ուշադրություն չդարձնեք այդ նամազ անողներին։ Իրենք՝ իրենց աստված, թող մի քանի րոպե անշառ աղոթեն ու գնան, դրանից ոչինչ մեզ մոտ չի փչանում ու վնասվում։ Բայց եթե դա պրովոկացիա լինի, կարող է դարձնել շահարկման նյութ՝ իր հետևանքներով։ Եթե խնդիր կա, թող միայն իրավապահ մարմինների շրջիկ պարեկները միջամտեն»։ |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18