Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Սուրբ Հարության տոնը

328
Կիրակի, 21 ապրիլի, 2019 թ., 13:25
Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Սուրբ Հարության տոնը

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Սուրբ Հարության տոնը. «Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ: Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս:

– Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։

– Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։

– Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։

– Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան։

- Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն։

– Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն։

– Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն։

– Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը»։