Մանրամասներ՝ Պերուի նախկին նախագահի ինքնասպանությունից
![]() Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիան ինքնասպան է եղել, այս մասին հաղորդում է Reuters-ը: Նշվում է, որ 69- ամյա նախագահն այդ քայլին դիմել է ձերբակալությունից խուսափելու համար: Նախկին նախագահին ձերբակալելու պատճառն օդեբրեխտյան կոռուպցիոն սկանդալի հետ վերջինիս կապն էր: «Օդեբրեխտ»-ը շինարարական ընկերություն է, որը ծավալում է իր գործունեությունը Լատինական Ամերիկայի տարածքում: 2016թ. վերջին ընկերությունը հայտնել էր քաղաքական գործիչներին կաշառելու միջոցով տարածաշրջանում արդյունավետ պայմանագրեր կնքելու մասին: Դատարանի կարծիքով՝ Գարսիան, հնարավոր է, 100 հազար դոլար է ստացել այդ ընկերության համար շահավետ պայմանագրեր կնքելու դիմաց: «Օդեբրեխտ»-ի նախկին տնօրենները ներկայում համագործակցում են դատախազության հետ՝ նրանց տեղեկատվություն տրամադրելով: Ալան Գարսիան Պերուի նախագահ է եղել երկու անգամ՝ 1985-1990 թվականներին և նորից ընտրվել է 16 տարի անց՝ 2006-2011 թվականներին կրկին ղեկավարել է երկիրը: |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
