«Մենք էլ ցեմենտ չենք արտադրի․․․ թող ժողովուրդն իմանա՝ իրենց թշնամին ով ա». Գ. Ծառուկյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, «Արարատցեմենտ»-ի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում խոսել է ցեմենտի գործարանի շուրջ ստեղծված վիճակի մասին. «ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովը որոշում է կայացրել, որ ներմուծված կլինկերը չհարկվի, տուրք չվճարի: Մենք էլ ցեմենտ չենք արտադրի, կլինկեր կբերենք: Կլինկերը ցեմենտի կարևոր մասն է, ծախսերի 90 տոկոսը... Եթե որոշում են կայացնում կլինկերի վրա տուրք չդնել՝ ոլորտն իրենց անձնական շահերի, ծանոթ-բարեկամով խնդիր լուծել ու պրովակատորների ուղարկել ցեմենտի գործարան, թող ժողովուրդն իմանա՝ իրենց թշնամին ով ա»: Հիշեցնենք՝ Հայաստանում ցեմենտ արտադրողների շուկայական դիրքերը պաշտպանելու համար կառավարությունը որոշել էր ցեմենտ ներմուծելու համար կիրառել տուրք, բայց ոչ՝ կլինկերի համար (ցեմենտի կիսաֆաբրիկատ): Ըստ Գագիկ Ծառուկյանի՝ եթե կլինկերը դրսից գալիս է ցածր գնով, ապա տնտեսապես նպատակահարմար չի այլևս արտադրել ցեմենտ: |
ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
97Երեկ, 22:48«Խորհրդային վագոններով Դիլիջանում տուրիզմ են զարգացնում»․ Ոսկան Սարգսյան
40417.04.2024, 16:36«Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար». Վահե Դավթյան
100915.04.2024, 20:36«Ղազախստանը պատրաստ է ՀՀ ապրանքների արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի»․ Տոկաև
107415.04.2024, 12:18ՀՀ բանկերի բոլոր ավանդները՝ մեկ էջում․ ԱՎԱՆԴ․am
110915.04.2024, 11:48Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել (տեսանյութ)
83415.04.2024, 11:30