«Կպատկերացնեի՞նք, որ որևէ օլիգարխի աշխատողները դուրս գային բողոքի»․ Ստյոպա Սաֆարյան
![]() Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արարատցի կնոջ՝ «էսօր, որ մենք կանգնել ենք, էս ժողովրդովս, ու կարողանում ենք խոսալ, այ էդ մեր վարչապետի շնորհքն է» նախադասությունը հազար արժե: Մարդկանց քաղաքական, քաղաքացիական ու բոլոր տեսակի իրավունքների ապահովումն ու հարգումը միլիոն արժե: Ինձ համար կապ չունի, թե որ քաղաքական ուժին համակրող հատվածն է ցույց ու բողոք անում: Կարևոր է, որ այդ բողոքի ու ցույցի պահանջն իրավաչափ, սահմանադրական ու օրինական լինի: Ամենաթանկը նա է, որ մարդը, անգամ օլիգարխների հիմնարկներում աշխատողները, այլևս կարողանում են փողոց դուրս գալ ու ասել՝ ես/մենք բողոք ունենք, ես/մենք խնդիր ունենք: Ու սա էր մեր փափագած Հայաստանը: Բա դե շատ էիք ուզում նախկին իշխանություններին գովայինք, անեիք էլի... Կպատկերացնեի՞նք, որ որևէ օլիգարխի աշխատողները ռիսկ անեին դուրս գային բողոքի... Թերևս՝ ոչ... Որովհետև ով դուրս գար, տեղում աշխատանքից ազատվելու էր նվազագույնը... Նախկինում քանի անգամ հայտնի գործարարի աշխատողներ են զանգել՝ թե, Սաֆարյան ջան, մեզ շաբաթ-կիրակի արտաժամյա աշխատացնում են, բայց դրա համար չեն վարձատրում, բարձրաձայնի, բայց չասես մեր անունները, որովհետև կազատեն մեզ աշխատանքից: Նույնը՝ Երևանի քաղաքապետարանի ստորաբաժանումներում աշխատողները... Հիմա, իրոք, իրավիճակ է փոխվել»։ |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
