«Ֆինանսական խնդիրների դեպքում մենք կօժանդակենք թե՛ «Սպայկա»-ին, թե՛ մնացած բոլոր ընկերություններին». Գ. Գևորգյան
![]() Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ «Սպայկա»-ի շուրջ ծավալվող իրադարձություններին: ««Սպայկա» ընկերությունը հայտարարել է, որ չի շարունակի մթերումը, եթե ունենա ֆինանսական խնդիրներ: Մենք էլ հայտարարել ենք, որ ֆինանսական խնդիրների դեպքում մենք կօժանդակենք թե՛ «Սպայկա»-ին, թե՛ մնացած բոլոր ընկերություններին. դրա համար ունենք հատուկ ծրագիր և համապատասխան ռեսուրսներ»,- ասաց Գեղամ Գևորգյանը: Անդրառանալով «Սպայկա»-ի արտահանման ծավալներին՝ նշեց. «Ընկերության արտահանման ծավալը կազմում է մեր հայկական թարմ պտուղ-բանջարեղենի 20 տոկոսը, բայց դա չի նշանակում, որ ընկերությունը Գյուղատնտեսության նախարարության գործընկերը չէ, դա չի նշանակում, որ մենք փնտրում ենք նոր խաղացողներ «Սպայկա»-ի փոխարեն: Մենք միշտ փնտրում ենք նոր խաղացողներ, խրախուսում ենք նրանց մուտքը, բայց ոչ թե մեկի հաշվին, այլ որովհետև դրա կարիքը ունենք»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
