«Հուսով եմ՝ Փաշինյանի մոտ ամեն ինչ կստացվի». Պորոշենկո
Ուկրաինայի նախագահի թեկնածու Պետրո Պորոշենկոն իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանին տնտեսական բարեփոխումների հարցում: Պորոշենկոն նշել է, որ ինքն ու Փաշինյանն արդեն հասցրել են հանդիպել որոշ միջազգային ֆորումների ժամանակ և հավելել, որ ի սրտե հաջողություն է մաղթում Փաշինյանին իր ծրագրերի իրագործման հարցում: Նախագահի թեկնածուն նաև խոսել է հայ-ուկրաինական հետագա համագործակցության մասին՝ մատնանշելով հատկապես տնտեսական ու մշակութային ոլորտները: Անդրադառնալով հայկական սփյուռքին՝ Պորոշենկոն ընդգծել է. «Հայկական ծագմամբ ուկրաինայի քաղաքացիները միշտ էլ իրենց զգացել են այնպես, ինչպես տանը. մենք մեծագույն հարգանքով են վերաբերում Ուկրաինայում ազգային փոքրամասնությունների շահերի պաշտպանությանը: Եվ ես անձամբ եմ ձեզ վստահեցնում, որ Ուկրաինայի հայերի համար Պետրո Պորոշենկոն է պատասխանատվություն կրում»: Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահի մյուս թեկնածուն՝ Վլադիմիր Զելենսկին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության թղթակցի այն հարցին, թե արդյոք նախագահ ընտրվելու դեմքում պաշտոնական այց կկատարի՞ Հայաստան, պատասխանել է. «Մեր հարաբերությունները Հայաստանի հետ հրաշալի են, և դրանք շարունակական բնույթ են կրելու»: |
«Քաղպայմանագրից մեկ պատգամավոր անգամ չի միանալու նախաձեռնությանը». Դավիթ Խաժակյան
9503:06«2021 թվականի ընտրություններով որևէ անձ չի ընտրվել ժողորդի կողմից վարչապետի պաշտոնում». Արամ Վարդևանյան
11202:06«Իշխան Զաքարյանը հրաժարվում է միանալ Նիկոլ Փաշինյանի իմիպչմենտին». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
194Երեկ, 22:54Ալիևները մեկնել են օկուպացված Շուշի
251Երեկ, 17:54«Ռոմանովների ժառանգորդ Նիկոլայը չէ, փողոցից է եկել իշխանության». Ոսկան Սարգսյան
217Երեկ, 17:48«Իմպիչմենտի գործընթաց թող բերեն անեն, ո՞վա բռնել». Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
235Երեկ, 16:54