Հակոբ Մկրտչյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիր
![]() Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության շրջանակներում ավարտվեց 89 կգ քաշային տղամարդկանց պայքարը։ Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնում էին Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը։ Հակոբ Մկրտչյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը նվաճեց բրոնզե մեդալ։ Հակոբը, պոկելով 164 կգ և հրելով 207 կգ, երկամարտում գրանցեց 371 կգ արդյունք։ Նա պոկում վարժությունում 4-րդն էր, իսկ հրումում նվաճեց փոքր ոսկե մեդալ։ Դավիթը, պոկելով 165 կգ և հրելով 195 կգ, երկամարտի 360 կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը։ Նա փոքր բրոնզե մեդալ նվաճեց պոկում վարժությունում, իսկ հրումում 4-րդ էր։ Այս քաշային կարգում երկամարտի արծաթե մեդալ նվաճեց Վրաստանի ներկայացուցիչ Ռևազ Դավիթաձեն՝ երկամարտի 370 կգ արդյունքով՝ 1 կգ զիջելով Հակոբ Մկրտչյանին։ Նա փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում և փոքր արծաթ՝ հրումում։ Հիշեցնենք, որ մինչ այս փոքր արծաթե մեդալ էր նվաճել 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը։ ![]() ![]() |

Ուշիի ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն Էրիկ Մխոյանը
164Երեկ, 19:06
Ռոնալդուն հայտնել է Պորտուգալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին (տեսանյութ)
342Երեկ, 17:43
Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ մրցավարը 53 կարմիր քարտ է ցույց տվել (տեսանյութ)
316Երեկ, 14:37
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
11304.11.2026, 12:20
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
17203.11.2026, 21:00
Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
36503.11.2026, 18:07


