Ռաֆիկ Հարությունյանը երկու ռեկորդ սահմանեց
2068
Չորեքշաբթի, 10 ապրիլի, 2019 թ., 22:20
![]() Ապրիլի 6-ից 14-ը Վրաստանի Բաթումի քաղաքում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր պայքարի մեջ մտած 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը հրում վարժության երկու ռեկորդ սահմանեց։ Նա նախ գլխավերևում պահեց 189 կգ՝ սահմանելով Եվրոպայի մինչև 20 տարեկանների ռեկորդ, ապա բարձարցրեց 194 կգ՝ գերազանցելով իր իսկ ռեկորդը։ Ռաֆիկը շատ մոտ էր մեդալ նվաճելուն։ 18-ամյա ծանրորդը հրում վարժությունում ընդամենը 2 կգ զիջեց 3-րդ տեղը զբաղեցրած բելառուս ծանրորդին։ Երկամարտում Ռաֆիկը 8-րդն էր՝ 344 կգ արդյունքով։ Նա պոկեց 150 կգ և հրեց 194 կգ։ Հիշեցնենք, Հայաստանի հավաքականի կազմում մինչ այս մեդալ է նվաճել միայն 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը։ Նա, պոկելով 96 կգ, նվաճել է պոկում վարժության արծաթե մեդալ։ Երկամարտի արդյունքում նա 5-րդն էր։ |

Ուշիի ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն Էրիկ Մխոյանը
164Երեկ, 19:06
Ռոնալդուն հայտնել է Պորտուգալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին (տեսանյութ)
342Երեկ, 17:43
Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ մրցավարը 53 կարմիր քարտ է ցույց տվել (տեսանյութ)
316Երեկ, 14:37
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
11304.11.2026, 12:20
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
17203.11.2026, 21:00
Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
36503.11.2026, 18:07
