Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Համացանցով չես կարող «նիսյա» խաղադրույք անել». Ալեն Սիմոնյան

356
Չորեքշաբթի, 10 ապրիլի, 2019 թ., 14:50
«Համացանցով չես կարող «նիսյա» խաղադրույք անել». Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկեց «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը:

«Բեթշոփերի պարագայում կարևոր է վերահսկողությունն անչափահասների նկատմամբ»,- նիստի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ այդ բեթշոփերի սահմանափակման արդյունքում, եթե նույնիսկ խաղադրույքները տեղափոխվեն համացանց, ապա մի կողմից հնարավոր չի լինի «նիսյա» խաղալ, մյուս կողմից կնվազի գայթակղությունը, երբ շենքի կողքը կա բեթշոփ, ու մարդիկ անցնելիս մտնում են այնտեղ։ «Դու համացանցով չես կարող «նիսյա» խաղադրույք անել: Պարոն Թունյանը ճիշտ նկատեց. մենք տվյալների չենք տիրապետում, որովհետև հայաթում նստած Գևորիկն իրենց հարևան Էդոյի հետ այդ հարցը լուծում է և պետությունը ոչ մի ձևով չի կարողանում այդ վերահսկողությունը իրականացնել»,- նշեց Սիմոնյանը: