Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Մոտ 500 ընտանիք գործազուրկ կդառնա». Արամայիս Խաչատրյան

353
Չորեքշաբթի, 10 ապրիլի, 2019 թ., 12:35
«Մոտ 500 ընտանիք գործազուրկ կդառնա». Արամայիս Խաչատրյան

Այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու Կենտրոնական բանկի նախագիծը: Ըստ նախագծի՝ 60 անգամ ավելացվելու է գրավատների, փոխանակման կետերի պետական տուրքը:

Քննարկման մասնակից «Արժութային դիլերների միության» նախագահ Արամայիս Խաչատրյանը նշեց. «Պետական տուրքը 60 անգամ բարձրացնելուց հետո փոխանկաման կետերի մոտ 80 տոկոսը կփակվեն, մնացած 20 տոկոսի կեսն էլ հաջորդ տարի այլևս չեն կարողանա վճարել տուրքը, դրանք էլ կփակվեն: Մեր հաշվարկներով՝ մոտ 500 ընտանիք գործազուրկ կդառնա: Այս նախագծով մի քանի տասնյակ միլիոն դրամ պետական վճարի մուտք չի լինի մեր հաշվարկներով: Այսինքն՝ զուտ ֆիսկալ առումով՝ բյուջեի համար էս օրենքի նախագիծն ավելի վնասակար է»:

Կարդացեք նաև՝ «Գրավատների պետտուրքը 60-ի փոխարեն պետք ա 180 անգամ բարձրացնել. գրավատներով են էս երկիրը բռնաբարել». քաղաքացի