Երևան`   +4 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2026 թ.

Նոր նախագիծ՝ քաղաքացուն աշխատանքի ընդունելիս տարիքային սահմանափակումն արգելելու մասին

2248
Չորեքշաբթի, 10 ապրիլի, 2019 թ., 11:10
Նոր նախագիծ՝ քաղաքացուն աշխատանքի ընդունելիս տարիքային սահմանափակումն արգելելու մասին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչպես և խոստացել էի, արդեն շրջանառության մեջ եմ դրել քաղաքացուն աշխատանքի ընդունելիս ՏԱՐԻՔԱՅԻՆ սահմանափակումը արգելող օրենքի նախագիծը։ Հուսով եմ կառավարությունը իր կողմից կտա դրական եզրակացություն, իսկ պատգամավորները կքվեարկեն կողմ և կընդունեն այն»։