«Այս փոփոխությունը չի հանգեցնելու հարկային բեռի ավելացմանը»․ Հայկ Կոնջորյան
![]() ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ քաղաքացիներ, այսօր Ազգային ժողովն ընդունեց հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի համաձայն մայիսի 1-ից ԱԳԼՃԿ-ներում գազը կվաճառվի կիլոգրամով։ Այս փոփոխությունը չի հանգեցնելու հարկային բեռի ավելացմանը, ուստի այն չի ենթադրում գազի գնի բարձրացում այս պատճառաբանությամբ։ Եթե դուք ԱԳԼՃԿ-ներում հանդիպեք չարաշահումների, չհիմնավորված թանկացումների և սպառողներին մոլորության մեջ գցելու դեպքերի, խնդրում եմ գրեք իմ էջին՝ նշելով կոնկրետ ԱԳԼՃԿ-ի հասցեն և ներկայացրեք հստակ մանրամասները։ Ես կուսումնասիրեմ ձեր կողմից ուղարկված ահազանգերը և դրանք կտրամադրեմ իրավասու մարմիններին, որպեսզի անբարեխիղճ տնտեսվարողները խախտումների դեպքում ենթարկվեն պատասխանատվության և չկարողանան օգտվելով առիթից՝ դիմել տարբեր մանիպուլացիաների»։ |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
