Առյուծն անարգել թափառել է գյուղում ու հոշոտել երեխայի
![]() Քենիայում առյուծը հոշոտել է 11-ամյա երեխայի, այս մասին հայտնում է Daily Nation-ը: Գիշատիչն անարգել մտել է գյուղ, ինչից հետո նախ հարձակվել է ամուսնական զույգի ու նրա երեխայի վրա՝ իրենց իսկ տանը: Ամուսինները կարողացել են նրան վռնդել, ինչից հետո գիշատիչը հոշոտել է 11-ամյա աղջնակի: Վերջինը տեղում մահացել է, ամուսինները պատառոտած վերքերով տեղափոխվել են հիվանդանոց: Վայրի բնության պահպանման ծառայության աշխատակիցները եկել են դեպքի վայր ու սպանել էգ առյուծին: Ենթադրվում է, որ կենդանին գյուղ էր մտել մոտակա ազգային պարկից: Գյուղի բնակիչնեից մեկը դժգոհ է մնացել ծառայության աշխատանքից: Նա կարծում է, որ նրանք շատ ուշ են եկել: «Վայրի բնության պահպանման ծառայության համար ավելի կարևոր է կենդանին, քան մարդը: Եթե կենդանին մահանալիս լիներ, նրանք ուղղաթիռներով կսլանային»,- ասել է նա: |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
