Ծառուկյանի թիկնազորի նախկին պետը համաներմամբ ազատվել է պատիժ կրելուց
![]() Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Բաբայանը մեղավոր է ճանաչվել իրեն վերագրվող արարքում, դատապարտվել 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման և համաներմամբ ազատվել պատիժ կրելուց: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասել է Բաբայանի պաշտպան Արմեն Մելքոնյանը: Նշենք, որ Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի համաձայն՝ պատժից ազատվում են առավելագույնը չորս տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձինք, այսինքն՝ Բաբայանի դեպքում համաներումը կիրառելի էր: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական պատգամավորը մեղադրվում է «Օլիմպավան» մարզական համալիրում 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ: Գործի քննության սկզբնական փուլում գտնվում էր կալանքի տակ, սակայն 2018 թվականի օգոստոսի 21–ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
