Երևան`   +3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«ԵԱՏՄ միասնական արժույթի ներդրումը առաջիկա 50 տարում էլ իրականություն չի դառնա». Մեսրոպ Առաքելյան

360
Շաբաթ, 06 ապրիլի, 2019 թ., 06:10
«ԵԱՏՄ միասնական արժույթի ներդրումը առաջիկա 50 տարում էլ իրականություն չի դառնա». Մեսրոպ Առաքելյան

ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵԱՏՄ միասնական արժույթի ներդրումը ոչ միայն առաջիկա 5 տարում, այլ երևի առաջիկա 50 տարում իրականություն չի դառնա։

Միասնական արժույթի ներդրումը տնտեսական ինտեգրման ամենաբարձր մակարդակն է։ Եվրոմիությունը միասնական արժույթին հասել է մի քանի տասնամյակ հետո, ընդ որում մինչև այժմ այն ներդրված չէ միության ամբողջ տարածքում։

Այս պահին ԵԱՏՄ զարգացման տեմպերը և առկա խնդիրները միասնական արժույթի ներդրման նույնիսկ քննարկումը դարձնում են անիմաստ։