Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Մեր հաշվին են ուզում բյուջեն լցնել». բողոքում են գրավատների աշխատակիցները

333
Չորեքշաբթի, 27 մարտի, 2019 թ., 13:00
«Մեր հաշվին են ուզում բյուջեն լցնել». բողոքում են գրավատների աշխատակիցները

Այսօր Կառավարության դիմաց կրկին բողոքի ակցիա են իրականացնում փոխանակման կետերի և գրավատների աշխատակիցները: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նրանք պահանջում են հստակ պարզաբանումներ տալ՝ ինչով է պայմանավորված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունը, որը, ըստ Կենտրոնական բանկի նախագծի, 60 անգամ ավելացնելու է վերոնշյալ ոլորտների պետական տուրքը:

«Ես ուզում եմ, որ Կառավարությունը նկարագրություն տա, թե ինչի հիման վրա են հաշվարկել վաթսունապատիկը: Դուրս է գալիս, որ մեր հաշվին են ուզում բյուջեն լցնել՝ ոչ մի բան չառաջարկելով»,- ասում է փոխանակման կետի տնօրեն Լուսինե Չալաբյանը:

Երեկ փոխանակման կետերի ներկայացուցիչները հանիպում են ունեցել ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի և Կենտրոնական բանկի իրավական բաժնի աշխատակցի հետ, սակայն ցուցարարների խոսքով՝ պարզաբանումները սպառիչ չեն եղել. «Հիմա ոչ թե օրինականություն չի, այլ՝ հիմա բռնաբարվում ա օրինականությունը... Պարո՛ն վարչապետ, մենք համոզվել ենք, որ ձեզ մոտ կանգնած իշխանավորները, նախարարները, ուզում են սեպ խրել ձեր և ժողովրդի միջև, մի՛ լսեք նրանց»,- ասում է «Երկիր ծիրանի» կուսակցության անդամ, «Հանուն արդարության» խմբի ներկայացուցիչ Սամվել Մարտիրոսյանը:

Նշենք, որ վերջին շրջանում համացանցի օգտատերերը տարածում են Սամվել Մովսիսյանի լուսանկարը՝ տեղեկացնելով, որ նա մասնակցում է բողոքի բոլոր ակցիաներին՝ ինչպես տարադրամի փոխանակման կետերի ու գրավատների սեփականատերերի, այնպես էլ Ավշարի դպրոցում կազմակերպված բողոքի ցույցերին և այլ ակցիաներին: Ըստ հրապարակումների՝ կան ցուցարարների խմբեր, որոնք ուղղորդվում են որոշակի շրջանակներից:

Լուսանկարները՝ «Ժողովուրդ»-ի
Լուսանկարները՝ «Ժողովուրդ»-ի