Երևան`   +19 °C
Այսօր`   Երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.

Գրավատների աշխատակիցները հանդիպում են պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ

96
Հինգշաբթի, 14 մարտի, 2019 թ., 11:15
Գրավատների աշխատակիցները հանդիպում են պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ

Գրավատան և փոխանակման կետերի աշխատակիցները կառավարության դիմաց պահանջում են վերախմբագրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունները: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ըստ նախագծի՝ 60 անգամ ավելացվելու է վերոնշյալ ոլորտների պետական տուրքը:
«Ինչ կատարվել ա հեղափոխությունից առաջ, նույնը կատարվում ա հիմա, կատարվում ա ավելի վատը՝ ուրիշի ձեռքով»,- բողոքի ակցիայի ժամանակ կարծիք հայտնեց գրավատան աշխատակից Արտակ Պողոսյանը:

Ցուցարարները ցանկանում են հանդիպում ունենալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Պահանջում ենք հանդիպում, որ մեզ լսեն, որ մենք կարողանանք հիմնավորել, բացատրել: Մեր քանակը ցանկանում ենք այնքան շատացնել, մինչև մեր ձայնը լսելի դառնա վարչապետին»,- ասում էր գրավատան ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը:
Գրավատների աշխատակիցները պնդում են, որ նման որոշում կայացնելու դեպքում հանրապետությունում գործող գրավատների և արտարժույթի փոխանակման կետերի 95 տոկոսը կփակվի, քանի որ գրավատների համար ներկայից 100 հազարի փոխարեն սահմանվելու է 6 միլիոն դրամ պետական տուրք, փոխանակման կետերի համար՝ 50 հազարի փոխարեն՝ 3 միլիոն:
Հիշեցնենք, որ նախագիծը առաջարկել է Կենտրոնական բանկը, ըստ որի՝ 60 անգամ ավելացվելու է վերոնշյալ ոլորտների պետական տուրքը: