«Մեր լվացքի մեքենայի վարկը մինչև հիմա չենք փակել». Նիկոլ Փաշինյան
Կառավարության ծրագրի կատարման ընթացքի ու արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս՝ ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև սպառողական վարկերին. «Օրինակ, մեր տանը ինչ կա՝ լվացքի մեքենա, սառնարան և այլն, ամեն ինչ վարկով ենք առել: Շատ հարմար վարկեր են առաջարկվում, ամիսը 6000 վճարելով՝ ձեռք ես բերում լվացքի մեքենա, ինչի՞ միանգամից 300 հազար տաս, եթե կա այդ տարբերակը: Եթե չեմ սխալվում, մեր լվացքի մեքենայի վարկը մինչև հիմա չենք վերջացրել, մի 4 տարի առաջ ենք առել»,- ասաց Փաշինյանը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Էն օրը գնացի հեռուստացույց վերցնելու, չտվեցին, հարկադիրը կալանք էր դրել իմ հաշվին»: Փաշինյանը կատակեց. «Հիմա վաղը կգրվի՝ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ պրոբլեմներ ունեք ու ինքը ձեր ոտի տակն ա քանդում, դուք՝ իրա, ու ինքը հարկադիրով ձեր հաշիվների վրա կալանք ա դրել»: |
Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն՝ «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ»
89Երեկ, 08:36Թուրքիան դադարեցրել է արտահանումները և ներմուծումներն Իսրայելից
36402.05.2024, 21:48«Կառավարության այսօրվա նիստն ինձ հունից հանեց»․ Հրանտ Բագրատյան
10902.05.2024, 16:54«Շրջանառության հարկն առաջիկա տարիներին պետք է ընդհանրապես դուրս գա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8702.05.2024, 12:18«Ֆինանսաբանկային հատվածն ուղղակի կսնանկացնի տեղական արդյունաբերությունը». Սուրեն Պարսյան
12302.05.2024, 02:06«Ադրբեջանն ստիպված է ավելացնել ռուսական գազի ներկրումը»․ Վահե Դավթյան
10201.05.2024, 21:54