Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Նոր մարտավարություն. ՊԵԿ-ը փնտրում է տնտեսվարողներին տուգանելու ինչ-որ հիմքեր. «Ժամանակ»

278
Չորեքշաբթի, 27 մարտի, 2019 թ., 09:30
Նոր մարտավարություն. ՊԵԿ-ը փնտրում է տնտեսվարողներին տուգանելու ինչ-որ հիմքեր. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «ՊԵԿ ղեկավարությունը հարկային հավաքագրումների նոր մարտավարություն է որդեգրել:

ՊԵԿ տարածքային ստորաբաժանումներին հանձնարարական է իջեցվել գտնել տնտեսվարողներին տուգանելու ինչ-որ հիմքեր, թեկուզ դրանք կապված լինեն անցյալում նրանց կողմից թույլ տրված ինչ-որ խախտումների հետ: Եվ այս օրերին տարբեր մանր ՍՊԸ-ների և/կամ ԱՁ-ների սեփականատերեր նամակներ են ստանում, որ իրենք տուգանվել են 6 տարի առաջ ՀԴՄ ապարատը վնասելու կամ 10 տարի առաջ ինչ-որ հաշվետվության մեջ ոչ ճշգրիտ տվյալներ ներկայացնելու համար:

Համոզված ենք, որ սա արվում է փոքր և միջին բիզնեսի զարգացումը խրախուսելու ծրագրի շրջանակում»:

Մանրամասները՝ թերթի համարում: