Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Ֆլեշի Բարսեղի գործով դատական նիստը հետաձգվեց

244
Երեքշաբթի, 26 մարտի, 2019 թ., 17:30
Ֆլեշի Բարսեղի գործով դատական նիստը հետաձգվեց

Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 22-ը:

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորք նստավայրում ընթանում էր «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի և «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի գործով դատական նիստը:

Հիշեցնենք՝ նրանց մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով (ինքնիրավչությունը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով): Վերջինների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: