Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Վենեսուելան ԱՄՆ-ին կրկին մեղադրել է երկրի էներգահամակարգի վրա հարձակման մեջ

3622
Երեքշաբթի, 26 մարտի, 2019 թ., 14:25
Վենեսուելան ԱՄՆ-ին կրկին մեղադրել է երկրի էներգահամակարգի վրա հարձակման մեջ

Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը երեկ երեկոյան հայտնել է երկրի էներգամատակարարման համակարգում նոր վթարի մասին, այն որակելով՝ հերթական հարձակում ԱՄՆ-ի կողմից: Մասշտաբային վթարի հետևանքով Վենեսուելայի 23 նահանգներից 16-ը, ինչպես նաև մայրաքաղաքային շրջանն ամբողջությամբ կամ մասնակի հոսանքազրկվել են: Ավելի ուշ էներգամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է: